Լրահոս
Հասարակական
22:10
21.09.25
421

Երևանի կենտրոնում 5 ամիս առաջ հրազենային վնասվածք ստացած օտարերկրացին օրերս մահացել է

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է օտարերկրացի տղամարդ, որը գլխի մասում հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլի 14-ին Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց հնչած կրակոցների հետևանքով: 
 
Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ։

Տղամարդը դեպքի պահին իր «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ է եղել և ըստ ձեռք բերված ապացույցների, մասնակցություն չի ունեցել կրակոցներին, սակայն հրազենային վնասվածք է ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։