Լրահոս
Սպորտ
17:00
21.09.25
270

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարում

Img default alt hy

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մեր մինչև 23 տարեկանների հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, որը եզրափակիչում հաղթել է ռուս Աբդուլա Չերգեսովին։

63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 75 կգ Մարատ Միքայելյանը դարձել են արծաթե մեդալակիր։