Լրահոս
Հասարակական
19:00
21.09.25
435

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Img default alt hy

Երևանում՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Մարզերում՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։