Լրահոս
2025-09-21
-
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0021.09.25 -
ՔաղաքականՌուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա. Պուտինը՝ ՓաշինյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով:Ավելին11:4521.09.25 -
ՔաղաքականԳլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է. Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ․ «Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»։Ավելին11:3021.09.25 -
ՔաղաքականՀայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում․ ՌԴ դեսպանատունՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի Անկախութան տոնի առթիվ․ «Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:Ավելին11:0521.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։Ավելին11:0021.09.25 -
ՀայաստանՄեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը․ Բագրատ ՍրբազանԿեցցե Ազատ ու Անկախ Հայաստանը, իր անանցանելի Արցախով, իր բազում զավակների նահատակության արյանը, շիրիմներին ու սրբավայրերին տեր կանգնող Հայաստանը,Ավելին10:5121.09.25 -
ՔաղաքականԳլուխս խոնարհ եմ հիմա Եռաբլուր գալիս, 35 տարի Արցախի համար եմ կռվել. Մալաթիայի թաղապետԵս «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ, մի ժամանակ գլուխս հպարտ էի գալիս, հիմա մի քիչ գլուխս խոնարհ։ Բայց համոզված եմ, որ գալու է օրը, որ էլի գլուխներս բարձր գալու ենք։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանություններն Արցախը մեր հայրենիքը չեն համարում, թաղապետը նշեց․ «Ինձ էդ հարցը մի տվեք, ես Արցախի համար 35 տարի եմ տվել։ Ես եմ հաղթանակը կերտողներից մեկը, ես էս պարտությունը կրողներից մեկն եմ։ Ինձ պետք է լավ բանակով, լավ տնտեսությամբ պետություն, դա կլինի 4–րդ Հանրապետություն, 5–րդ, ինձ համար նշանակություն չունի»,– ասաց Ռոմիկ Մխիթարյանը։Ավելին10:4021.09.25 -
ՔաղաքականԽաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները. Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է` թերևս յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար ամենակարևոր տոնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ոչ միայն հայտարարեց իր` անկախ պետություն ունենալու ազատ կամքը, այլև սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, որտեղ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը: Ճիշտ է՝ անկախության ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել. մենք անցել ենք դժվարին ու փորձություններով լի տարիներ, բայց հենց այդ մարտահրավերներն են սովորեցրել իրական պատկերացումներ կազմել ու ազատվել մեզ պարտադրված գաղափարական կեղծ կապանքներից, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության զարգացումը: Այսօր մենք իրապես անկախ ենք` գիտակցումով, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է ամրապնդել միայն խաղաղության շնորհիվ: Խաղաղությունն է այն բանալին, որը բացում է մեր երկրի զարգացման իրական հեռանկարները, ստեղծում ժողովրդավարական հզոր ու կայուն պետություն և ապահովում մեր քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն ավելի ու ավելի է մոտեցրել մեզ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալու մեր երազանքին: Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական, մեր պետականությունը՝ անսասան, իսկ ապագան՝ լուսավոր ու հույսով լեցուն: Փա՛ռք բոլոր նահատակներին և կեցցե՛ մեր անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:Ավելին10:3021.09.25 -
ՔաղաքականԵկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան. Ռոբերտ ՔոչարյանՀարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան։ Ռոբերտ Քոչարյան 21.09.2025Ավելին10:0521.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելուՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 84, 86, 88, Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Մանուկյան փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ջիվանու փողոցի 1-ին նրբանցնքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային պրոֆիլակտիկ և նորոգմանն աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի, Նորքի 2-րդ զանգվածի (բացառությամբ Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի և առանձնատների), Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց փողոցներով և Բագրատունյաց 2-րդ նրբանցքով պարփակված թաղամասի տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 25-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:Ավելին10:0021.09.25 -
ՀասարակականՎահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 21-ին, ժամը 05։15-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին խճուղու տներից մեկի, անասնագոմի և հացատան տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:33-ին: Այրվել են հացատունը (մոտ 20 քմ), տան և անասնագոմի տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան և անասնագոմի տանիքների մյուս հատվածներ։Ավելին09:5621.09.25 -
ՀայաստանՊետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն. Կաթողիկոսի ուղերձըԱնկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։Ավելին09:4521.09.25 -
ՀայաստանՀայաստանը նշում է Անկախության օրը1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Անկախությունը հռչակելուց հետո անհրաժեշտ էր կայացնել ու պաշտպանել: 1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։Ավելին09:2021.09.25
2025-09-20
-
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․Ավելին23:5820.09.25 -
Քաղաքական«Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետությունը». Բենիամին ՄաթևոսյանԱրդյո՞ք նրա խոսքերում ճշմարտության հատիկ կա։ Ըմմ… Հնարավոր է։ Բայց արդյո՞ք Կարիբյան ճգնաժամից առաջ հայ ժողովուրդը դարավոր դիմակայություն չէր ունեցել Թուրքիայի հետ։ Մի՞թե մեր պայքարի պատմությունը դարերի խորքից չի գալիս, երբ Խորհրդային Միությունը նույնիսկ պլաններում չկար։ Այս ցավով ու կորուստներով լի պատմական ուղին ժողովրդի հիշողության մեջ քանդակվել է շատ ավելի վաղ, քան Խորհրդային Միությունը հայտնվեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա։Ավելին23:5020.09.25 -
ՀասարակականԹող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-իցՍրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սաթի Սպիվակովան գտնվում է Հայաստանում և բարեգործական միջոցառման ողջ հասույթը տրամադրելու է «Ժպիտների Քաղաք» (“City of Smiles”) քաղցկեղով երեխաների առողջության մեր սիրելի հիմնադրամին։ Դժբախտաբար անձնապես չեմ կարող ներկա գտնվել և ողջունել ու գնահատել մեր սիրելի արվեստագետին՝ կալանավայրում ապօրինի կերպով սահանափակված լինելու պատճառով։ Հանուն «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, մեր երեխաների և ծնողների իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում աննման Սաթի Սպիվակովային իր նվիրումի, սիրո և խնամքի համար։ Թող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար ամենաթանկն է։ Գնահատանքս մեր անխոնջ հոգաբարձուներին և գործադիր տնօրինությանը, տնօրենին՝ մեծ նվիրունի և անսակարկ ծառայության համար։ Աստվածաշնչին ունկնդիր. «Տերն է մեր Հովիվը և մեզ ոչինչ չի պակասելու»։ Օրհնվեք և զորանաք։ Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»։Ավելին23:4520.09.25 -
ՔաղաքականՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ ArmLur«ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»,- հայտնեցին ՔՊ-ից։ Մենք հետևում ենք զարգացումներին:Ավելին23:3020.09.25 -
ՀասարակականՀայտնի է՝ երբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։Ավելին23:1520.09.25 -
ՔաղաքականՈտքի՛, Փաշինյանը ծնկի է գալիս. բոլշևիկյան ոճով՝ հանուն ինքնիշխանությանԱրցունքներից մինչև գոռոցներ, էմոցիաների ու պոպուլիստական բառախաղերի աշուն-ձմեռ հավաքածուն է ցուցադրել Նիկոլ Փաշինյանը ընտրությունների պատրաստվող ժողովրդին: «Քաղաքացիական պայմանագրի» վարչության 7-րդ համաժողովի իր ելույթում նա քիչ է մնացել հպարտանա, որ արդեն 2 տարի է՝ Արցախում ոչ մի կրակոցի ձայն չի լսվել:Ավելին23:0020.09.25 -
ՀասարակականՀայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին. Տեր Արարատ քահանաԱրարատ քահանա Պողոսյանն արձագանքել է իշխանությունների հերթական մաիպուլյատիվ պնդմանը․ «Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940–1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ հետևանք։ Խորհրդային շրջանը կարող էր հայրենասիրությունն օգտագործել ու վերարտադրել, բայց ոչ երբեք՝ ստեղծել այն։ Խորհրդային բռնակարգի օրոք, ընդհակառակը, զտարյուն հայրենասիրությունը դատապարտվում էր որպես ծանրագույն հանցանք՝ ազգայնամոլություն, և այդ մեղադրանքով աքսորի ու մահվան դատապարտվեց ազգի սերուցքը։ Հայրենասիրությունը Հայկ Նահապետից մինչև այսօր հայի արյան կամ ինքնության տեսակարար հատկանիշն ու կշիռն է եղել և շարունակում է մնալ մեր գոյության կերպը, հոգևոր-մշակութային արժեհամակարգի առանցքը, և այդպես՝ նախնական ժամանակներից մինչև այսօր, ի ծնե և ցմահ։ Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին։ Դա նշանակում է ուրանալ և ժխտել մեր ամբողջ պատմությունը, խաչել կամ անարգանքի սյունին գամել անցյալի ողջ ժառանգությունը։ Այդպես կարող են դատել և գործել միայն նեոբոլշևիկյան գաղափարներ կրողները։ Իսկ հայրենիքը հայի համար միշտ եղել է անքննելի ու բացարձակ արժեք, ոչ թե ինչ-որ քաղաքական պատվեր։ Ահավասիկ Նժդեհի խոսքը՝ ասված ու գործված հենց խորհրդային ժամանակներում, որ կարող է բնաբան լինել մեր ամբողջ ընթացքի համար. «Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»: Հ.Գ. Հայ մատենագրության հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ հայի հայրենասիրությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Մաշտոցից մինչև Խորենացի, Նարեկացուց մինչև Աբովյան ու Րաֆֆի, Ավարայրից մինչև հայդուկային շարժում, Սարդարապատի հերոսամարտից մինչև Արցախյան գոյամարտ»։Ավելին22:4520.09.25