Լրահոս
Աշխարհ
16:00
20.09.25
101

Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ

Img default alt hy

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվում է Fridays for Future շարժման ցույցը։ Շուրջ հազար էկո-ակտիվիստներ «Ելք գազից, մուտք դեպի ապագա» կարգախոսով բողոքում են գազի արդյունաբերությունը զարգացնելու գերմանական կառավարության ծրագրերի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ նշելով, որ կազմակերպիչները շարժման կայքում կոչ են արել երկրի 70 քաղաքներում, այդ թվում ՝ Բեռլինում, բողոքի ցույց կազմակերպել «Ելք գազից, մուտք դեպի ապագա» (Exit Gas, enter Future) կարգախոսով: