Լրահոս
Քաղաքական
14:30
21.09.25
118

Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք. Ավինյան

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առիթով․

«Սիրելի՛ երևանցիներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

սեպտեմբերի 21-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ 34 տարի առաջ մենք հաստատեցինք մեր ինքնիշխանությունը և ստանձնեցինք մեր ճակատագրի պատասխանատվությունը։

Անկախությունը միայն պետական կարգավիճակ չէ․ դա հավատքն է, որ մենք ունենք ուժ` կառուցելու մեր ապագան մեր իսկ ձեռքերով։

Երևանը միշտ եղել է այս պատմության սիրտը։ Այստեղ են ծնվել շարժումները, այստեղ են հնչել կոչերը, և այստեղից է սկսվել մեր նորանկախ ճանապարհը։ Այսօր էլ մեր մայրաքաղաքը կրում է այդ պատասխանատվությունը՝ զարգանալով, արդիականանալով ու միևնույն ժամանակ պահելով իր պատմական ոգին:

Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք։ Յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր նորարարություն մեզ հիշեցնում է, որ անկախությունն իրական է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն լցնում ենք գործով, ոչ թե միայն խոսքով։

Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»: