Լրահոս
2025-09-22
-
ԻրավականԴատախազական ներգործության արդյունքում Իջևանի է վերադարձվել զբոսայգու շատրվաններին հարակից հողամասըՏավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:Ավելին14:4222.09.25 -
ՔաղաքականԳերիների հարցը երկխոսությամբ պետք է լուծվի. ադրբեջանցի փորձագետԵս շատ դետալների չեմ տիրապետում, հարցը դեռ գործընթացի և քննության մեջ է, բայց բոլոր զինվորներին ադրբեջանական կողմը բաց է թողել: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու Բաքվում պահող ռազմագերիներն ազատ չեն արձակվում:Ավելին14:2922.09.25 -
ՔաղաքականՈ՛չ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ՀՀ-ին տարածքային պահանջ չենք ներկայացնում. Ֆաթմա Աքսալ«Զանգեզուրի միջանցք»-ի օգտագործումը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ պատասխանելով հարցին արդյոք «Թրամփի ուղու» փոխարեն «Զանգեզուրի միջնացք»-ի օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի:Ավելին14:1022.09.25 -
Քաղաքական«Քննարկում չկա»․ ԱԽ քարտուղարը՝ իր Բաքու այցի մասինԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։Ավելին13:5822.09.25 -
ՔաղաքականՍահմանը բացելու համար որևէ պայման չկա. թուրք պատգամավորԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, Երևանում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։Ավելին13:4322.09.25 -
ՔաղաքականԹուրք պաշտոնյաներ են եկել Հայաստան. ՆԱՏՕ-ի սեմինար է սկսվել ԵրևանումՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարն է սկսվել Երևանում: «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման է հիմնականում քննարկվելու: Հայտնի է, որ վեհաժողովին մասնակցում են նաև թուրք պաշտոնյաներ։Ավելին13:3122.09.25 -
ՔաղաքականՓաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում․ Լևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.Ավելին13:1522.09.25 -
ՔաղաքականԵս ծնկի կգամ, դուք բղավեք` կեցցե՛. փաշինյանական շոու կամ ավտորիտարիզմի ֆեստիվառՀայաստանի վարչապետը կեցցեներ է պահանջում ժողովրդից: Արմավիրում անկախության տոնին նվիրված ֆեստիվառի ժամանակ էլ է Փաշինյանը պահանջել իր կեցցեներին կեցցեներով պատասխանել: «Երբ ասում եմ` Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, դուք երեք անգամ պետք ա կրկնեք՝ կեցցե, կեցցե, կեցցե», - հրապարակում հավաքված ժողովրդին ասել է վարչապետը: Հավաքվածներն էլ կրկնել են: Նիկոլ Փաշինյանը կեցցեների իր այս պահանջն առաջին անգամ շաբաթ ՔՊ վարչության նիստին է փորձարկել: Հայաստանի կառավարության ղեկավարը շաբաթ-կիրակիի ելյութներն առանձնացրել է նաև խոնարհումներով: ՔՊ վաչության նիստից հետո նաև Արմավիրի ֆեստիվառին է Փաշինյանը ծնկի իջնելով հարգել նահատակների հիշատակը:Ավելին13:0122.09.25 -
ՔաղաքականՀայաստանն և Ադրբեջանը 10 միավոր են տվել միմյանց՝ երաժշտական մրցույթումՀայաստանն ու Ադրբեջանը 10 միավորներով են փոխանակվել Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում։Ավելին12:5422.09.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել էՍեպտեմբերի 3-ին համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հաղորդվել էր 1985 թվականին ծնված Բենիամին Հ.-ի անհետ կորելու մասին։Ավելին12:4422.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թուրք պաշտոնյաներ են Երևան եկել. ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ է որոշում իր տեղը՝ փոփոխվող աշխարհումՀայլուր 12։30 Թուրք պաշտոնյաներ են Երևան եկել. ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ է որոշում իր տեղը՝ փոփոխվող աշխարհումԱվելին12:3022.09.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելը կփակվի երթևեկության համարԳծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։Ավելին12:2222.09.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:Ավելին12:1522.09.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Մասիս քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:Ավելին12:0022.09.25 -
ՔաղաքականՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը. ՊապիկյանՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ասել է նախարար Սուրեն Պապիկյանը:Ավելին11:4922.09.25 -
ՀասարակականՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն ԵրևանումՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։Ավելին11:3422.09.25 -
ՀասարակականՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:0722.09.25 -
ՏնտեսականՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը. Վահրամ ՄիրաքյանՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանը իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:Ավելին10:4922.09.25 -
ՀասարակականԱվտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդն արգելափակվել է ներսումՍեպտեմբերի 21-ին, ժամը 13։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ նկատվում է ծուխ:Ավելին10:3522.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:1722.09.25