Լրահոս
Քաղաքական
13:01
22.09.25
107

Ես ծնկի կգամ, դուք բղավեք` կեցցե՛. փաշինյանական շոու կամ ավտորիտարիզմի ֆեստիվառ

Հայաստանի վարչապետը կեցցեներ է պահանջում ժողովրդից: Արմավիրում անկախության տոնին նվիրված ֆեստիվառի ժամանակ էլ է Փաշինյանը պահանջել իր կեցցեներին կեցցեներով պատասխանել: «Երբ ասում եմ` Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, դուք երեք անգամ պետք ա կրկնեք՝ կեցցե, կեցցե, կեցցե», - հրապարակում հավաքված ժողովրդին ասել է վարչապետը: Հավաքվածներն էլ կրկնել են: Նիկոլ Փաշինյանը կեցցեների իր այս պահանջն առաջին անգամ շաբաթ ՔՊ վարչության նիստին է փորձարկել: Հայաստանի կառավարության ղեկավարը շաբաթ-կիրակիի ելյութներն առանձնացրել է նաև խոնարհումներով: ՔՊ վաչության նիստից հետո նաև Արմավիրի ֆեստիվառին է Փաշինյանը ծնկի իջնելով հարգել նահատակների հիշատակը: