Լրահոս
Հասարակական
11:34
22.09.25
213

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Img default alt hy

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին, ժամը 10։00-16։00-ն,

-Ավան (հասցե՝ Ավան, Իսահակյան թաղամաս, 2 շենք),

-Շենգավիթ (հասցե՝ Գարեգին Նժդեհ փողոց, 27 շենք),

-Կենտրոն (հասցե՝ Երևան, Սիմոն Վրացյան փողոց, 90) շրջանների

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։