Լրահոս
Քաղաքական
13:58
22.09.25
184

«Քննարկում չկա»․ ԱԽ քարտուղարը՝ իր Բաքու այցի մասին

Img default alt hy

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։

Հարցին՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք որևէ հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ԱԽ քարտուղարը կրկնեց. «ԱԱԾ-ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե պլաններում կա՞, որ դուք ևս այցելեք Բաքու, նա արձագանքեց. «Որևէ այդպիսի քննարկում չկա»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաքու՝ ֆորումի մասնակցելու նպտակով։