Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
25.09.25
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը: 

«ժողովուրդ»

Սպանությունների եւ անպատժելիության այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։

«Հրապարակ»

Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից՝ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է 2-րդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած 2 ուժերը։ 

«Հրապարակ»

Ռուսաստանը շեշտված սկսել է կարեւորել Ռուսաստանի հայերի միության դերը։

«Ժողովուրդ»

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը երբեւէ չի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը իր հոգեզավակն է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ: