Լրահոս
Քաղաքական
10:34
25.09.25
101

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Img default alt hy

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ 

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստիրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի: