Լրահոս
Հասարակական
10:45
25.09.25
97

Արտակարգ դեպք․ «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ այն դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են նշված փողոցի 60 տան բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այրվել է շարժիչի հատվածը։ 

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։