Լրահոս
Հասարակական
17:20
25.09.25
75

Հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում

Img default alt hy

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։