Լրահոս
Միջազգային
23:23
16.12.22
147

Նա դժոխքի է վերածում Էրդողանի քաղաքական կյանքը, նա պետք է բանտարկվի

Երրորդ օրն է՝ բողոքի զանգվածային գործողություններ են Ստամբուլում: Ցուցարարները պահանջում են, որ դատարանը անհապաղ հանի մեղադրանքները Ստամբուլի քաղաքապետի վրայից և թույլատրի ընդդիմադիր հայացքներով Էքրեմ Իմամօղլուին մասնակցել 2023 թվականի նախագահական ընտրություններին:

Եվրախորհրդարանում են շատ կոշտ զեկույցներ հնչել Թուրքիայի իշխանության ու այդ երկրի դատական համակարգի հասցեին, ըստ դրանց՝ արդարադատությունը Թուրքիայում աղետալի վիճակում է: