Լրահոս
Միջազգային
12:35
06.03.22
396

Մոտ 1500 ադրբեջանցի արդեն տարհանվել է Ուկրաինայից

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արդեն իսկ 1475 ադրբեջանցի է տարհնվել Ուկրաինայից՝ այնտեղ ստեղծված իրավիճակի պատճառով։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, 8 չարթերային թռիչք արդեն իսկ իրականացվել է, ևս 2-ն էլ նախատեսվում է։ Վերջին երկուսը, որ նախատեսվում են այսօր երեկոյան, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ուկրաինայից Ռումինիա տարհանված շուրջ 400 ադրբեջանցու կտեղափոխեն Բաքու։

Չարթերային չվերթները հիմնականում Ռումինիայից և Լեհաստանից են իրականացվել, որտեղ տարհանվել էին Ուկրաինայում ապրող ադրբեջանցիները։