Լրահոս
Միջազգային
16:11
09.03.22
160

Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին․ Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ մղելու մեջ։  

Պեսկովը վստահեցրել է, որ Մոսկվան կարձագանքի ամերիկյան պատժամիջոցներին, սակայն չի հստակեցրել, թե որ ոլորտներում Ռուսաստանը կարող է պատասխան միջոցներ կիրառել։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արգելք է դնում Ռուսաստանից գազի և նավթի բոլոր ներկրումների վրա։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ նման պատժամիջոցների հետևանքները կհարվածեն նաև Միացյալ Նահանգներին։  

Նրա խոսքով, բենզինի գները, որոնք հասել են պատմական բարձր մակարդակի, կշարունակեն աճել։