Լրահոս
Հայաստան
19:39
27.09.21
54

Մի տարի է անցել՝ դեռ չենք տեսել, որ մեկին դատեն. Եռաբլուրի ցավը. տեսանյութ

Հայաստանն ու Արցախը այսօր նույն ժամին մեկ րոպե լռել են՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի: Ժամը 11-ին լռության րոպե է հայտարարվել հայկական երկու հանրապետություններում:

Ցավի, զայրույթի ու անորոշության 8 հազար 760 ժամ՝ մի ամբողջ տարի, ապրելուց հետո՝ մեկ րոպե լռություն ու հազարավոր անպատասխան հարցեր, որոնցից աղմկում է մեր լռությունը: