Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
09.12.22
154

Մի բան, որի շուրջ համաձայն են Երևանն ու Բաքուն. մեղադրանքներ և թղթերի փոխանակում

«Ղարաբաղյան հարցը Ադրբեջանը դարձրել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա», այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Փոխադարձ մեղադրանքներ են ուղարկում Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանցի պաշտոնյան «կեղծիք» էր որակել Գրիգորյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ համաձայնության են եկել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։