Լրահոս
Քաղաքական
16:48
30.08.21
52

Մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է, որ այն ինչ հիմա անում են իշխանությունները, պարզապես ապշեցնում է։ Նրա խոսքով, իշխանությունները հիմա անում են նախկինում իրենց հայտարարածի ճիշտ հակառակը։ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է ավելի, քան երբևէ, բայց հիմա ինքներս մեր մաշկի վրա ենք համոզվում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել», - ասաց նա։