Լրահոս
14:12
25.09.21
65

Մեր գերիների խոշտանգումների մասին անհերքելի ապացույցներ ունենք. Փաշինյան. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ դեռ հունիսին հայտարարում էր թե «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Բաքվում խոշտանգում հայ գերիներին: Նրա խոսքով՝ Երևանը ունի խոշտանգումների անհերքելի ապացույցներ:

Բաքվի բանտերում գտնվող հայերի կտտանքների մասին պատմող օմբուդսմենի զեկույցից մեջբերերումը դուր չէր եկել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին: Նա պատգամավորի մեջբերումներից հետո այդ ամենը որպես հնարած տեսարաններ էր որակել: Փաշինյանի նկարագրությունների մասին Ալեն Սիմոնյանը կարծիք չի հայտնել: