Լրահոս
Հասարակական
21:14
22.09.21
54

«Մեր ազգի սուգը մի տարի էլ չպահեցինք». հիասթափված և հիացած մարդիկ՝ գունեղ և թանկարժեք տոնի մասին. տեսանյութ

Հետպատերազմյան պետական բյուջեից 110 հազար դոլար՝ 10 րոպեանոց լուսային շոուի համար: Անկախության օրը Երևանի երկնքում դրոնների պարը, ըստ 168.am-ի, հենց այսքան է արժեցել:

Հետաքրքիր է՝ քանի իրական դրոն մեր բանակի համար կարելի էր գնել այդ գումարով: Կամ քանի անտուն մնացած արցախցու կացարանի հարց լուծել, քանի հաշմված երիտասարդի համար պրոթեզ գնել... Սեպտեմբերի 21-ի համերգից հետո քաղաքացիների մոտ հակասական տրամադրություններ են: