Լրահոս
Սպորտ
00:00
12.12.22
185

Մենք շատ հիասթափված ենք. Մագուայեր

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը, 2022 թվականին Կատարում կայացած ԱԱ-ից դուրս մնալուց հետո, դիմել է երկրպագուներին և շնորհակալություն հայտնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին։

«Անցած գիշերը մեզ ցավ պատճառեց. Մենք բացարձակապես հիասթափված ենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գարեթ Սաութգեյթին և մեր հիանալի երկրպագուներին՝ իմ հանդեպ հավատը պահելու համար: Ես սիրում եմ իմ երկիրը և հուսով եմ, որ կարողացանք ձեզ հպարտացնել դրանով»,- գրել է Մագուայրը սոցցանցի իր էջում։

Անգլիայի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Մարոկկոյի ընտրանու հետ, որը Պորտուգալիային դուրս թողեց մրցաշարից: