Լրահոս
Աշխարհ
16:30
21.09.21
42

Մենք երբեք անուշադրության չենք մատնում նման հայտարարությունները. Մոսկվայի պատասխանը Անկարային

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին:Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը, փոխանցում է tert.am-ը։

 «Մենք երբեք անուշադրության չենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողությունները, հիշեցումները և հանդիմանությունները, նշանակում է նրանք համբերատար են: Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք, ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:

 Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի՝ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:

 Նշենք, որ ՌԴ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ հրապարակել էր խորհրդանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` 8-րդ գումարման Պետդումա են անցնում 5 կուսակցություն և ևս 3 կուսակցության մեկական ներկայացուցիչ: