Լրահոս
Սպորտ
18:04
14.12.22
116

Մբապպեն ու Հակիմին ամենաբարձր արագությունն են ցույց տվել ԱԱ-ում

Img default alt hy

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ու հարձակվող Կիլիան Մբապեն, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, մրցաշարում նույն առավելագույն արագությունն են զարգացրել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։

24-ամյա մարոկկացի Հակիմիի և 23-ամյա ֆրանսիացի Մբապպեի առավելագույն արագությունը կազմում է 35,3 կմ/ժ։

Մարոկկոն աֆրիկյան առաջին երկիրն է, որը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Հաքիմին, ով ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում, որոշել է ներկայացնել այն երկիրը, որտեղ ծնվել են իր ծնողները։

Մբապպե Ֆրանսիայի կազմում  հաղթել է Ռուսաստանում կայացած աշխարհի վերջին առաջնությունում։

Աղբյուր  ArmSport.am