Լրահոս
Միջազգային
20:45
27.02.25
249

Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Պուտինի բանավոր ուղերձը

Img default alt hy

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը՝ երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Էրդողանը Մատվիենկոյին ընդունել էր Ստամբուլում՝ Դոլմաբահչե պալատում։

Մատվիենկոն փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։

«Դաշնության խորհրդի նախագահը Թուրքիայի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը՝ երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ:

Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների և երկու երկրների ղեկավարների որոշումների կատարման ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին ռուսական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։