Լրահոս
Հասարակական
12:39
05.03.25
341

Մարտին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայից ցածր. Սուրենյան

Img default alt hy

Մարտին կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի ոչ թե նորմային մոտ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ նորմայից բարձր՝ 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայից պակաս: Այս մասին ասուլիսին հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ մթնոլորտի շրջանառության էական փոփոխությունը պայմանավորված կլինի ներթափանցող տաք օդի անտիցիկլոնով։

Ըստ Սուրենյանի՝ մարտին տաք օդի ներխուժման դեպքում ՀՀ լեռնային մարզերում՝ Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձերի լեռնային գոտիներում ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև +11+16 աստիճանի։ Լոռիում այն կհասնի +16+20, Տավուշում +20+24 աստիճանի, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում +20+24-ի։ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև +26-ի։

Երևանում առավելագույն ջերմաստիճանը մարտին սպասվում է +21+23 աստիճան։