Լրահոս
Հասարակական
11:05
08.03.22
253

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ. ԱՄՆ դեսպանի ուղերձը՝ կանանց

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ և տեսահոլովակ ներկայացրել.

«Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։ Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար:

Ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է քայլեր ձեռնարկել կանանց հավասարության եւ հանուն դրական շարժընթացը շարունակելու: Այսօր շնորհավորելով կանանց միջազգային օրը՝ ես ուզում եմ գենդերային հավասարակշռության ապահովման հարցում ունեցած առաջընթացի համար գովեստի խոսքեր ուղղել Հայաստանի կանանց եւ տղամարդկանց»,-»,-ասված է շնորհավորական ուղերձում: