Լրահոս
Երևան
18:02
21.08.21
60

Մարդիկ վատացան, ընկան, ինձ բերեցին էս կողմ, որ չուտեն. Ֆիզգորոդոկի «ապստամբությունը»

Ոստիկաններն այսօր կրկին ուժ են կիրառել «Ֆիզգորոդոկում» բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքող բնակիչների նկատմամբ:

Իրավապահները հարվածել են բողոքի ակցիային միացած անչափահասներից մեկի որովային: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մոտ մեկ տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ թաղամասում սկսել է շինարարական տեխնիկա աշխատել՝ ոստիկանների զգոն հայացքների եւ բնակիչների բողոքի աղմուկի տակ: