Լրահոս
Աշխարհ
13:45
18.08.21
62

Մարդիկ հեռանում են սովի պատճառով․ թալիբների վրեժխնդրությունից վախեցող քաղաքացիները փախչում են

Հազարավոր աֆղանստանցիներ, որոնք սատարել են արևմտյան ուժերին, Քաբուլի օդանավակայանում սպասում են թռչելու իրենց հերթին: Նրանք ցանկանում են րոպե առաջ լքել երկիրը՝ վախենալով թալիբների վրիժառությունից:

Չնայած թալիբները խոստացել են ապահովել ԱՄՆ իշխանության կողմից տարհանվող խաղաղ բնակիչների անվտանգ մուտքը թռիչքուղի, բազմաթիվ մարդիկ արգելափակված են մնում օդանավակայանի շրջակայքում, որը վերահսկում են թալիբները:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, օդանավակայան փախչող մարդկանց թալիբները երբեմն հետ են ուղարկում, նույնիսկ ծեծում: Աֆղանստանից վերջին նորությունները և քաղաքական զարգացումները այդ երկրի շուրջ՝ «Հայլուրի» այսօրվա թողարկումներում։