Լրահոս
Աշխարհ
19:30
03.03.25
318

Մանհայմում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Img default alt hy

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով  երկու մարդ է զոհվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild-ը։

«Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ են ստացել»,- ասվում է հոդվածում։

Mannheimer Morgen թերթը, վկայակոչելով ականատեսներին, ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երբ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Մանհայմի կենտրոնում: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց:

Bild-ի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։