Լրահոս
Հասարակական
13:04
05.03.25
362

Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել

Img default alt hy

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց. այս մասին Aysor.am-ին ասացին հիվանդանոցից։

«Ինքնազգացողությունը վատացել է, այլ բան չենք կարող ասել»։

Լուրեր են շրջանառվում, որ Թանդիլյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Հիշեցնենք՝ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝  ի աջակցություն Բաքվում  գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: