Լրահոս
Միջազգային
10:20
07.03.22
688

Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար

Img default alt hy

Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ժամանակավոր դադար են հայտարարել, որպեսզի բացվեն մարդասիրական միջանցքներ, և դուրս գան խաղաղ բնակիչները։

«Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական ԶՈՒ-ն երկուշաբթի՝ ժամը  10.00-ից, հայտարարում է հրադադար մարդասիրական միջանցքներ բացելու համար։ Դրանք կգործեն Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը նաև խոստացել է անօդաչուների միջոցով հսկել պայմանավորվածության կատարումը՝ հաշվի առնելով նախկին նման փորձերի ձախողումը։