Լրահոս
Քաղաքական
21:28
09.12.22
91

Մահակը թողել են, ռետինը՝ ջնջել. Փաշինյանն ամրապնդում է «սուպերվարչապետությունը»

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը:

Որ Փաշինյանի թիմը իրեն ավելի ամուր պաշտպանելու գործին է լծվել, կասկած չունեն ընդդիմադիր պատգամավորները: Նկատում են՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագծում մահակ բառից առաջ հանվել է «ռետինե» բառը: Ընդդիմադիրները հետաքրքրվում են՝ ի՞նչ մահակ է լինելու ոստիկանների ձեռքում, գուցե պողպատյա՞: