Լրահոս
Առողջապահական
21:17
09.03.22
1 254

Մահացել է խոզի սրտով պատվաստված աշխարհում առաջին մարդը

Img default alt hy

Մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում կենդանու (խոզի) սիրտ էին պատվաստել։ Ինչպես հայտնում է euronews.com-ը, մահվան պատճառը դեռ հայտնի չէ, այն պարզ կլինի միայն դիահերձումից հետո։

Սրտի ծանր հիվանդությամբ տառապող Բենեթը համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո:

Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր ացել։ Բժիշկների պնդմամբ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։

«Հուսով ենք, որ այս պատմությունը կարող է լինել հույսի սկիզբը, ոչ թե ավարտը», - սոցկայքի իր էջում գրել է հիվանդի որդին՝ Դեյվիդ Բենեթ կրտսերը։