Լրահոս
Սպորտ
20:17
16.12.22
192

Մահացել է Սինիշա Միխայլովիչը

Img default alt hy

53 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Տորինոյի», «Ֆիորենտինայի» և Սերբիայի հավաքականի նախկին մարզիչ Սինիշա Միխայլովիչը։

2019 թվականին Միխայլովիչի մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերբել։ Մասնագետը բուժման կուրս էր անցել, որօց հետո հիվանդությունը նահանջել էր։ 2022-ի գարնանը Միխայլովիչի մոտ հիվանդության կրկնություն եղավ։ Այս ամբողջ ընթացքում սակայն նա շարունակում էր մարզչական կարիերան։

Որպես ֆուտբոլիստ Միխայլովիչը հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Նա խաղացել է «Ցրվենա Զվեզդայում», «Ռոմայում», բայց ավելի հայտնի է «Լացիոյում» իր ելույթներով (1998-2004): Նա խաղացողի կարիերան ավարտել է 2006 թվականին «Ինտերում»։ Միջազգային կարիերայում նա սկզբում ներկայացրել է Հարավսլավիան, ապա՝ Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականը։

2006-ին Միխայլովիչը սկսել էր մարզչական կարիերան՝ դառնալով մարզչի օգնական «Ինտերում»։ Հետո աշխատել է «Ֆիորենտինայում», Սերբիայի հավաքականում, «Սամպդորիայում», «Տորինոյում»։ Վերջին 3 մրցաշրջաններում նա գլխավորում էր «Բոլոնյան», որտեղից հեռացավ 2022-ի սեպտեմբերի սկզբին։

Աղբյուր  ArmSport.am