Լրահոս
Արցախ
22:23
16.12.22
162

Մահ ու ծնունդ՝ բլոկադայի մեջ. բացառիկ ռեպորտաժ՝ պաշարված Արցախից

Շրջափակման 5 օրում Արցախում 13 երեխա է ծնվել՝ 4 տղա, 9 աղջիկ: Շրջափակումից երկու օր առաջ է լույս աշխարհ եկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վերջինն ամուսնացած զույգի առաջնեկը՝ փոքրիկ Սաթեն: Մութ ու ցուրտ են եղել նրա կյանքի առաջին օրերը:

Պայքար նշանակող անունով աղջկա պես պայքարում է ամբողջ Արցախը: Փոքրիկ Միքայելին հեքիաթներով է ցրտից շեղում Դիանան, իսկ 62-ամյա տիկին Ռայան մահացել է պաշարված Արցախում՝ հարազատների կարոտն աչքերում: