Լրահոս
Հասարակական
22:19
16.08.21
65

Լոռիում ոստիկանական մեքենա են հրկիզել, ծեծել ոստիկաններին. բացառիկ մանրամասներ

«Հայլուրին» բացառիկ մանրամասներ են հայտնի Լոռու մարզում տեղի ունեցած սկանդալային միջադեպից:

Ապօրինի փայտանյութով բեռնված մեքենայով ձորը գլորված ու տեղում մահացած տղամարդկանցից մեկը 22 տարեկան է՝ Մարց գյուղից։ Մյուսը բազմազավակ հայր է, նրա 5-րդ երեխան դեռ չի ծնվել: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեքենայում ևս մեկ մարդ է եղել:

Ֆորդ մակնիշի մեքենան ոստիկաններից փախչելու ժամանակ է վթարի ենթարկվել, որից հետո Մարց-Լորուտ ավտոճանապարհին մի խումբ գյուղացիներ ծեծել են ոստիկաններին, այրել ու ջարդել նրանց մեքենաները:

Հարուցվել են քրեական գործեր, 4 մարդ բերման է ենթարկվել: