Լրահոս
Միջազգային
23:52
23.02.25
371

Լավրովը ժամանել է Թուրքիա

Img default alt hy

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայում, որտեղ G20 նախարարական համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացը։

Ակնկալվում է, որ Լավրովը կշարունակի քննարկել միջազգային իրավիճակի տարբեր ասպեկտները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։