Լրահոս
Հայաստան
14:11
09.03.22
167

Լավ օրից է, որ կարողանում ենք պարտք վերցնել. փոխնախարար

Img default alt hy

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։  

Սրանով Հայաստանը վարկ է վերցնում Արժույթի միջազգային հիմնադրամից, որն ուղղվելու է պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի համար ընդդիմադիրների՝ աննպատակ ծախսեր անելու մեղադրանքն անհասկանալի է։  

«Երբ ասում եք, որ «պարտքը լավ օրից չէ, որ ներգրավում ենք», ես կարող եմ մեկ այլ տարբերակ առաջարկել՝ լավ օրից է, որ կարողանում ենք պարտք ներգրավել, որովհետև, եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկ պարտքով փող չէր տա», - նշել է նա։