Լրահոս
Արցախ
15:21
03.08.22
365

Լաչինի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում. աղբյուր

Հայաստանյան տելեգրամյան մի քանի ալիք հաղորդում են, որ Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցաոհ գյուղին և փորձում է դիրքեր գրավել ճանապարհին հարակից բլրի վրա։

Մարտերն ընթանում են ականանետի կիրառմամբ։

Սպասվում է, որ առաջիկայում  ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն էլ հաղորդում է, որ հայկական կողմից կան վիրավորներ։