Լրահոս
Հասարակական
17:11
24.09.21
74

Կյանքից հեռացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

Img default alt hy

Մահացել է թարգմանիչ, դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանը:

Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը:

2006-2008 թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարն է եղել, 2008-2009 թթ. Ֆրանսիայում՝ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 2010 թ. մարտի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2014 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ։