Լրահոս
Քաղաքական
14:39
03.03.25
411

ԿԽՄԿ պատվիրակները հացադուլի ընթացքում տեսակցել են Ռուբեն Վարդանյանին. Զառա Ամատունի

Img default alt hy

ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ 

Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։

Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասաց Զառա Ամատունին։