Լրահոս
Առողջապահական
15:06
25.09.21
37

Կորոնավիրուսից պատվաստված քաղաքացի է մահացել. տեսանյութ

Կորոնավիրուսից պատվաստված քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

Քաղաքացի Թեմուր Գրիգորի Նարինյանը, որը հուլիս և օգոստոս ամիսներին ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, պատվաստվելուց հետո՝ վարակվել է կորոնավիրուսով ու մահացել օրեր առաջ՝ սեպտեմբերի 17-ին: Արա Զոհրաբյանը այս դեպքի մասին ֆեյսբուքում է պատմել՝ պնդելով, որ Հայաստանի վարչապետը ապատեղեկատվություն է տարածել, երբ ասել է, թե ավելի քան 300 հազար պատվաստումներից մենք չենք ունեցել հիշատակման արժանի բարդություն: