Լրահոս
Առողջապահական
21:09
24.09.21
61

Կորոնահիվանդանոցներում մահճակալների 85 տոկոսը զբաղված է. տեսանյութ

Մեկ օրում մեր երկրում ևս 18 կորոնավարակակիր է մահացել, 16-ի մահը վրա է հասել հենց թագավարակի պատճառով:

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վարակակիրների համար այս պահին 18 բժշկական կենտրոնում ծավալված է 2156 մահճակալ, մեծ մասը՝ 2006-ը զբաղված է: