Լրահոս
Միջազգային
13:30
11.09.25
100

Կրակոց՝ կոկորդին. ԱՄՆ-ում սպանել են Թրամփի ամենահնչեղ ձայներից մեկին

Թրամփի  ջերմեռանդ  գաղափարակից Չարլի Քըրքի սպանությունից հետո Սպիտակ տունը խոնարհել է Միացյալ Նահանգների դրոշը: 31-ամյա պահպանողական ակտիվիստը, որը նախագահ Թրամփի մտերիմն է,  սպանվել է ուսանողական մի մեծ հավաքի ժամանակ:  

Մարդասպանի մասին ոչինչ դեռ հայտնի չէ: Կրակոցից րոպեներ անց ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, սակայն հարցաքննությունից հետո բաց է թողել: