Լրահոս
Միջազգային
11:05
09.03.22
398

Կիևը պլանավորել էր հարձակվել Դոնբասի վրա․ ՌԴ ՊՆ-ն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Img default alt hy

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց` ուկրաինացի ազգայնականները մարտին պետք է պատրաստ լինեին Դոնբասի վրա հարձակման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։  

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մինչև փետրվարի 28-ն ուկրաինացի ազգայնականների մարտական միավորումը պետք է կազմավորված լիներ, որպեսզի ապահովեին Դոնբասում մարտական խնդիրների կատարումն ուկրաինական, այսպես կոչված, «միավորված ուժերի գործողության» կազմում։    

Ավելի՛ն․ ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի կողմից հունվարի 22-ին ստորագրված գաղտնի հրամանի բնօրինակը, որը ռուս զինվորականների ձեռքն է ընկել։ Այն հաստատում է Դոնբասում կիևյան ռեժիմի կողմից հարձակողական գործողության նախապատաստումը, պատրաստման պլանը։

Հղումը՝ այստեղ։