Լրահոս
Միջազգային
19:39
09.03.22
528

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու խնդրանքով

Img default alt hy

Ուկրաինան դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին Tagesschau գերմանական հեռուստածրագրին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միակ լուրջ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել ռուսների հետ, հնարավոր կլինեին նախագահական մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ այդպիսի հանդիպում կազմակերպել։ Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ նման հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է Ժովկվան։

Բելառուսի տարածքում արդեն կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։

Այսօր Անթալիայում պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, որ Լավրովի և Կուլեբայի զրույցի արդյունքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: