Լրահոս
Սպորտ
13:54
31.08.21
55

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հենրիխ Մխիթարյանը

Img default alt hy

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։