Լրահոս
Քաղաքական
19:51
24.08.21
55

«Խայտառակ օր»՝ ՀՀ խորհրդարանական պատմության մեջ. «Հայաստան» դաշինքը կհաղորդի հանցագործության մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում տեղի ունեցածը բնութագրել է որպես Հայաստանի խորհրդարանական պատմության ամենախայտառակ օր։

Անվտանգության աշխատակիցները բիրտ ուժ են կիրառել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Մարմնական վնասվծքներ են ստացել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: